Դավիթ Գրիգորյանի գործը հանձնվել է Դավիթ Բալայանին

Իրադարձային 21.05.2020   16:00   241

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։ «Փաստինֆո»-ին տեղեկությունը հաստատել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով Դավիթ Գրիգորյանի գործն արդեն  հանձնվել է Դավիթ Բալայանին։ Վերջինս բարձրա վարկանիշ ունեցող դատավորներից է. Helpcourt-ում Դավիթ Բալայանի վարկանիշն այս տարի 59 է։

Հիշեցնենք, որ այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեցող Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Այս որոշումներից հետո Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվեցին դատավարական գործողություններ ու  մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Դատախազը հաստատել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, թեեւ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործ հարուցելիս չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը։

Մասնավորապես՝ դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը, իսկ որպես բեկանելու հիմք դիտարկել էր այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։ Այս որոշման դեմ դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, ինչը վարույթ չէր ընդունվել։



 Պիտակներ
         Դավիթ Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon