Դավիթ Անանյանն անդրադարձել է իր հասեցին հնչող մեղադրանքներին

Իրադարձային 13.08.2019   11:16   52
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջումանդրադարձել է իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե ինքը նախկին իշխանության կադրերից է։ 

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ընդհանրապես ձեռնպահ եմ մնում ֆեյսբուքյան տիրույթում իմ հասցեին պատվիրված գրառումներ կատարողներին պատասխան գրելուց, քանի որ գիտեմ, որ այդ խեղճերն էլ իրենց աշխատանքն են կատարում՝ ինչ որ բանի դիմաց։

Բացարձակ չի հետաքրքրում, թե որոշ հայտնի և անհայտ վայ գրչակներ կամ մունետիկներ ինչեր են գրում (քանի որ դրանց բանի տեղ դնելով առկա է ոչ արդյունավետ պետական ծառայող դառնալու իրական ռիսկ)։ Սակայն հաճախ թույլ են տրվում որոշ արտահայտություններ ու պիտակավորումներ, որոնց, այնուամենայնիվ, գտնում եմ, որ անդրադառնալ պետք է։

Վերջերս, հրաժարականս պահանջող հերթական գրչակներից մեկը, որպես իր պահանջի հիմնավորում նշել էր, որ ․․․ "ՊԵԿ-ը ղեկավարում է նախկին իշխանության կադրերից մեկը"։

Ավելի քան 26 տարի է այս մասնագիտության մեջ եմ, որից 16-ը՝ ոչ պետական ոլորտում։ Երկարատև (16 տարվա) ընդմիջումից հետո պետական ծառայության եմ վերադարձել 2016 թվականի հոկտեմբերի 25-ին, իմ ընկերոջ՝ Վարդան Արամյանի հրավերով և պատիվ եմ ունեցել լինել ֆինանսների նախարարի՝ հարկային և մաքսային քաղաքականության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտները կանոնակարգող տեղակալը։

Այժմ, պատիվ ունեմ զբաղեցնելու ՊԵԿ նախագահի պաշտոնը։

Հետևությունները թողնում եմ հանրությանը»։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon