Դավաճանության մասին (բարոյախրատական պատում)

Դասեր 07.06.2021   12:00   1132

Երկու մեծահարուստ, միմյանց նկատմամբ մեծ թշնամությամբ էին լցված, ովքեր շարունակ [հարմար] պահի էին սպասում, թե ինչպես մեկը մյուսին բռնի կամ սպանի:

Եվ նրանցից մեկը մի չարագործ ծառա ուներ, որ այդ ժամանակ մեկ ուրիշին էր ծառայում:

Սա, գալով նրա մոտ, ում որ սկզբից ծառայում էր, ամբաստանեց իր տիրոջը, ում որ այդ ժամանակ ծառայում էր, և խոստացավ դյուրին կերպով նրան մատնել իր ձեռքը: Եվ նա, մեծապես ուրախանալով, խոստացավ նրան ծառայության դիմաց արծաթ տալ:

Ապա այդ չարագործը, հարմար ժամանակ գտնելով, իր տիրոջը մատնեց նրա թշնամու ձեռքը: Երբ վերջինս սպանեց, դավաճանն անմիջապես գնաց սպանվածի բարեկամների մոտ և նույն դավաճանությամբ սպանողին մատնեց նրանց ձեռքը:

Այս բանը շուտով ի հայտ եկավ, և նրանցից մեկի կողմից, որոնց կամենում էր սպանողին մատնել, բռնվելով, դատավորի հրամանով կախվեց ծառից: Եվ ազգականների խնդրանքով նրա մարմինը թաղվեց, բայց մեծ զարմանք եղավ. քանի որ գիշերը թաղվեց, ահա առավոտյան անծանոթ շներ, որոնց բազմաթիվ մարդիկ ականատես եղան, նրա մարմինը գերեզմանից հանելով` մասերի պատառոտեցին:


 Պիտակներ
         դավաճանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb