Դատախազը միջնորդեց կալանավորել Քոչարյանին

Օրենքի ուժով 19.06.2019   14:06   403
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող կողմի, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտեց, որ Առաջին ատյանի դատարանը Քոչարյանի գործը քննելիս դատախազության փաստարկները հիմնավոր կասկածի վերաբերյալ ըստ էության չի գնահատել։

«Կաշառք ստանալու մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկածը դատարանը հիմնավոր չի գտել ոչ թե դատարանում քննարկված փաստերի, այլ նույն հարցով նախկինում կայացրած դատական ակտերի հիման վրա։ Տեղին եմ համարում դատարանին իրազեկել, որ մենք նախկինում առաջին ատյանում ինքնաբացարկ էինք ներկայացրել, որ դատավորը անկախ և անկողմնակալ չի եղել և հետևաբար նրա կողմից կայացրած ակտերը օրենքի հիման վրա կայացրած ակտեր չեն կարող լինել»,-ասել է դատախազը։

Ըստ նրա՝ դատարանը բացարձակ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում առնվազն տասը մարդ զրկվել է կյանքից։

Պետրոսյանը ընդգծեց, որ ջանքեր են գործադրվել ապացույցները կեղծելու, գործի բացահայտումը թաքցնելու ուղղությամբ։

Նա միջնորդեց՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Քոչարյանի և մյուսների գործով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon