Դատախազությունը մերժել է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպանի բողոքը

Իրադարձային 03.09.2019   11:33   83
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանի բողոքը՝ ընդդեմ Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշման, մերժվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Վերջինս հավելեց, որ բողոքը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ գործով նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը խախտումներ է թույլ տվել մայիսի 27–ին իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությանը. «Ոստիկանները բռնություն գործադրելու միջոցով են իմ պաշտպանյալին տեղափոխել դատարան, որտեղ նա հայտնել է, որ մարմնական վնասվածքներ ունի, դրանք ցույց է տվել նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին և հայտարարել, որ առանց իր պաշտպանների չի կարող մասնակցել դատական նիստի։ Դատավորը թույլ չի տվել Հեբոյանին չմասնակցել նիստին և առանց փաստաբանի որոշում է կայացրել Հեբոյանի խափանման միջոց կալանավորումն ուժի մեջ թողնելու վերաբերյալ»,-դատարանի դահլիճում հայտարարել էր պաշտպան Արմեն Նադիրյանը՝ նշելով, որ իր նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ Գագիկ Հեբոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ավելի ուշ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրելէր,որ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Մինչ այդ քրեական գործով որեւէ մեկը որպես մեղադրյալ ներգրավված չի եղել, իսկ Գագիկ Հեբոյանն ունեցել է տուժողի կարգավիճակ։

Դրանից հետո Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը մեզ տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազին է բողոքարկել Հատուկ քննչական ծառայության այն որոշումը, որով կարճվել էր Հեբոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ՔՕ-ի 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ այժմ դատարանում է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանը՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գագիկ Հեբոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon