Դատախազության դիմաց կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին

Իրադարձային 10.01.2020   12:20   367
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գլխավոր դատախազության դիմաց հավաքվել են երեխաներին կորցրած մայրեր, ովքեր պահանջում են կալանավորել ապօրինի որդեգրումների գործով անցնող  Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։

Հավաքված կանայք կասկածներ ունեն, իրենց երեխաները չեն մահացել, քանի որ նրանցից շատերը երեխաների դիերը չեն տեսել: Նրանք նշում են, որ տարիներ շարունակ պայքարել են իրենց մահացած երեխաներին գտնելու համար, սակայն գործին ընթացք չի տրվել:

Դատախազության աշխատակիցները կանանց ներս հրավիրեցին՝ նրանց պահանջը լսելու համար, սակայն վերջիններս նշեցին, որ իրենք ցանկանում են հանդիպել միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Գլխավոր դատախազն ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներին։



 Պիտակներ
         Ռազմիկ Աբրահամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon