Դատավորների թեկնածուների ցուցակը համալրվում է

Իրադարձային 10.09.2020   12:29   49

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 24.08.2020թ. թիվ ԲԴԽ-56-Ո-125 որոշումը` դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը` վեց (6), քրեական մասնագիտացման բաժինը` տասնմեկ (11) թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին` հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք (հասցեն` ք. Երևան, Կորյունի 17)` մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ:

Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ և 8-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:   

ԴԵպարտամենտից հայտնում են, որ  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին` Հ/Հ` 900005163671։

Բանկ` ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.
Ստացող` ՀՀ պետական բյուջե.

Նպատակը` «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:

ՑԱՆԿ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ



 Պիտակներ
         ԲԴԽ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb