Դատավորների երդման արարողություն՝ նախագահականում

Իրադարձային 10.12.2019   13:40   130
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման ՍարոյանիՆարեկ ԲեգլարյանիԱնի ԱթանեսյանիՋոն Հայրապետյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։ 

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Ցանկանում եմ հիշեցնել, որ ձեր աշխատանքից շատ բան է կախված մեր երկրի թե՛ կայնության, թե՛ պետականության կառուցման իմաստով: Չկա պետություն, որտեղ որոշակի ինստիտուտներ կայուն չեն, որտեղ որոշակի ինստիտուտների նկատմամբ խորը հարգանք չկա, և այդ երկիրը կայուն է ու զարգացման հնարավորություն ունի»,-նշել է նախագահը՝ զարգացման կարևոր ինստիտուտներից մեկը համարելով հենց դատական համակարգը: Նախագահն ընդգծել է օրենքի և օրինականության պահպանման դերն ու կարևորությունը երկրում արդարության ու արդարադատության և դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից:

«Օրենքները՝ սկսած Սահմանդրությունից, կենդանի են, երբ կիրառվում են: Եվ այդ կիրառությունը ձեր ձեռքերում է: Ձեր զգացմունքները, նախընտրությունները պետք է մի կողմ դրվեն, և դուք պետք է առաջնորդվեք միմիայն օրենքով: Միայն այդ դեպքում մեր քաղաքացիները կվստահեն պետական համակարգին, կվստահեն արդարադատությանն ու դատական համակարգին: Իսկ առանց դրա չենք կարող ունենալ կայուն երկիր, որը կարողանա դիմակայել փորձություններին: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է համարի, որ ճիշտ երկրում է ապրում,-ընդգծել է նախագահը: -Ձեզնից յուրաքանչյուրը և՛ օրենքի, և՛ պետության, և՛ պետականության դեմքն է: Մաղթում եմ, որ ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով»:



 Պիտակներ
         դատավորներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon