Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում

Իրադարձային 19.07.2019   11:36   179
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ երեկ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։

 Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչև դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը. «Այսինքն՝ կնիքվել է, հետո միայն դատարանից որոշում է ստացվել, ինչն էլ ապօրինի է։

Նույնը կարող ենք ասել և առգրավումների մասին. իրենք իրավունք չունեին դա անել, քանի որ օրենքը պահանջում է, որ դատավորը նախապես՝ մեկ օր առաջ, տեղյակ լինի կատարվող քննչական գործողությունների մասին, այնինչ քննիչը դատավորին նույնիսկ թույլ չի տվել մասնակցել առգրավման գործողություններին»,-ասել էր Գեորգի Մելիքյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դավիթ Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon