Դատավոր Աննա Դանիբեկյանը չի հեռացվի վարույթից

Օրենքի ուժով 03.02.2021   12:25   104

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը չի հեռացվի վարույթից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը։

Նախօրեին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին։

Ինքնաբացարկի միջնորդության հիմքում Արմեն Գեւորգյանի կնոջ իրավունքների խախտումն էր, այն է դատավորի կողմից բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը, որի առնչությամբ փաստաբանի պահանջով վարույթ է հարուցվել։

Այսինքն՝ Արմեն Գեւորգյանն ու դատավոր Դանիբեկյանը տվյալ գործի շրջանակներում հանդիսանում են կողմեր, ինչն արդեն ինքնաբացարկի հիմք է։

 


 Պիտակներ
         Աննա Դանիբեկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb