Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը

Օրենքի ուժով 01.04.2020   13:51   2828

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

«Փաստինֆո»-ն ավեի վաղ տեղեկացրել է, որ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը դատարան է դիմել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փախհատուցելու պահանջով։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 3-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին, սակայն դատարանը մարտի 17-ին ետ է վերադրաձրել Օրբելյանի ներկայացրած առաջին հայցադիմումը՝ պատճառաբանելով որ հայցադիմումում բացակայել է Արամ Օրբելյանի ներկայացուցչի հասցեն, այսինքն՝ հայցադիմումը թերի է եղել:

Մարտի 18-ին Արամ Օրբելյանը ներկայացրել է երկրորդ հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության, որը կրկին մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին: Երկրորդ հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել:

Հայցադիմումի պատճառը Հանրային ՀԸ եթերում հեռարձակված ռեպորտաժն է, որտեղ վկայակոչելով ԱԱԾ-ին՝ նշվել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան եւ սա ներկայացվել որպես Հրայր Թովմասյանի քաղաքականացվածության, ոչ օբյեկտիվ լինելու ապացույց։ Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարան ուղարկվելուց հետո ՍԴ-ում չի եղել։ Բացի այդ՝ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով իրեն տրամադրել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժի նյութերը։



 Պիտակներ
         Արամ Օրբելյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon