Դատարանը թույլատրել է Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր կնքել

Օրենքի ուժով 09.02.2021   16:03   137

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Թոչարյանի պաշտպանական թիմը:

Դիմումը ներկայացնելիս պաշտպան Խուդոյանը նշել է, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծել է, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։

Մեղադրող կողմը չի առարկել՝ նշելով, որ եթե խոսքը վերաբերում է պետության կողմից Ռոբերտ Քոչարյանին տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb