Դատարանը քննում է Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Օրենքի ուժով 09.01.2019   14:33   303

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: 

Միջնորդության մեջ գրավի չափ նշված չէ, եթե դատարանը որոշի գրավով ազատ արձակելու միջնորդությունը բավարել, ապա իր հայեցողությամբ պետք է սահմանի նաև գրավի չափը: 

Նախքան նիստի մեկնարկը Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայանա նիստին.«Սա տեխնիկական նիստ է և կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունը հավելյալ արժեք չէ»:

Նրա խոսքով՝ եթե դատարանը Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու որոշում կայացնի, դա կլինի որոշակի ժամանակ հետո՝ սահմանված գրավը վճարելուց հետո:

Ռոբերտ Քոչարյանը կալանվորված է դեկտեմբերի 7-ից:



 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon