Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով երկու միջնորդությունները

Օրենքի ուժով 08.10.2019   13:47   315
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը չի վերացվի։

Այս մասին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիեբեկյանը` այդպիսով մերժելով Գեւորգյանի պաշտպանների միջնորդությունը։ Դատարանը միաժամանակ մերժեց Գևորգյանին ժամանակավորապես երկրից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արմեն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon