Դատարանը կասեցրել է Պենտագոնի և Microsoft-ի միջև կնքված պայմանագրի կատարումը

Innovation 14.02.2020   23:32   777

Միացյալ Նահանգներում դատարանը բավարարել է Amazon ընկերության պահանջը և կասեցրել Պենտագոնի ու Microsoft-ի միջև կնքված ամպային տեխնոլոգիաների ստեղծման 10 մլրդ դոլար գումարի պայմանագրի կատարումը, հայտնում է CNBC-ն: 

Microsoft-ի փոխնախագահ Ֆրենք Շոուն հայտարարել է, որ ընկերությունը հիասթափված է դատարանի որոշումից, բայց վերջնարդյունքում կարող է սկսել աշխատանքը, «որպեսզի նրանք, ովքեր ծառայում են մեր երկրին, կարողանան հասանելիություն ստանալ նոր տեխնոլոգիաներին, որոնց կարիքն ունեն»:

Ջեֆ Բեզոսի ընկերությունը դատական հայց էր ներկայացրել՝ բողոքարկելով պայմանագիրը Microsoft-ին փոխանցելու որոշումը: Amazon-ում կարծում են, որ Պենտագոնի որոշման վրա ազդել է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը Բեզոսին բազմիցս քննադատել է: CNN-ի տեղեկություններով՝ ԱՄՆ առաջնորդը դիմել է պաշտպանության նախարարության նախկին ղեկավարին՝ հավակնորդների ցանկից Բեզոսին հանելու առաջարկով:



 Պիտակներ
         Microsoft


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon