Դատարանը հրաժարվեց տրամադրել Ռ. Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերը

Օրենքի ուժով 06.02.2020   10:58   1576

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց։

Որոշումը ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում Վճռաբեկ դատարանում։

Նշենք, որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, պահանջելով տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։

 



 Պիտակներ
         Քոչարյանի պաշտպաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon