Դատարանը հետաձգեց Քոչարյանի գույքի վրա կալանքը վերացնելու վերաբերյալ հարցի լուծումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդության լուծումը՝ նրանց գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները, դատավոր Դանիբեկյանը արձանագրեց, որ դատարանը հնարավոր չի գտնում առանց համապատասխան գույքի արժեքը որոշելուն լուծել ներկայացված միջնորդությունը, ուստի դատարանը այդ հարցին կանդրադառնա դատաքննության ընթացքում կալանադրված գույքի վերաբերյալ համապատասխան նյութերը հետազոտելուց հետո։
«Անհրաժեշտության դեպքում կարող է քննարկվել մասնագետի ընտրության հարցը, ինչպես նաև փորձաքննության նշանակման հարցը։ Հետևաբար, միջնորդության քննարկումը և լուծումը հետաձգվում է մինչև դատարանի կողմից կալանքի տակ դրված գույքի արժեքը որոշելը»,- ասաց Դանիբեկյանը։
Նմանատիպ նյութեր