Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ Առուշանյանի ձերբակալման օրինաչափության հարցով որոշում կայացնելու

Օրենքի ուժով 22.12.2020   14:11   87

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ձերբակալելու օրինաչափության հարցով միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, մոտ մեկ ու կես ժամ քննարկվեցին բոլոր հարցերը: Կարծում եմ`պաշտպանական թիմին հաջողվել է դատարանին հիմնավորել, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումը բացարձակ ապօրինի է»,- ասաց Մելքոնյանը:

Դեկտեմբերի 21-ին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:


 Պիտակներ
         Առուշանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb