Դատարանը բեկանել է Արգենտինայի նախկին նախագահի ձերբակալման որոշումը

Աշխարհ 12.02.2020   11:45   359

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Արգենտինայի վճռաբեկ դատարանը բեկանել է մինչեւ կոռուպցիայի գործի քննության ավարտը պետության փոխնախագահ և նախկին ղեկավար Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման անհրաժեշտության մասին որոշումը: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել է Արգենտինայի La Nacion թերթը: 

Ըստ աղբյուրի՝ դատավորները բավարար հիմքեր չեն արձանագրել առ այն, որ նախկին նախագահը կարող է փախչել երկրից կամ փորձել արգելք հարուցել իր նկատմամբ հետաքննությանը: 
Ավելի վաղ դատարանը բեկանել էր Ֆեռնանդես դե Կիրշների ձերբակալման որոշումն ահաբեկչական գործողության հետաքննության խոչընդոտման գործի քննության շրջանակում:

Պետության նախկին ղեկավարին, որը 2017 թվականի դեկտեմբերից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերը սենատորի պաշտոն է զբաղեցրել, կալանքից պաշտպանել է խորհրդարանական անձեռնմխելիությունը:



 Պիտակներ
         Ֆեռնանդես դե Կիրշներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon