Դատարանը բավարարել է կալանավորի միջնորդությունը. նա կմեկնի առաջնագիծ

Օրենքի ուժով 30.10.2020   13:38   209

Երեկ դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է անազատության մեջ գտնվող Հ. Ս․-ի ու նրա պաշտպանի միջնորդությունը, փոփոխել է կալանավորի խափանման միջոցը՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով մեկնել ռազմաճակատ։

Անազատության մեջ գտնվողի պաշտպան Մերի Ալավերդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մարտական ուղի անցած մարդ է, մասնակցել է և՛ Արցախյան առաջին պատերազմին, և՛ Ապրիլյան պատերազմին, ազատամարտիկ է։ «Նա բավական լուրջ բնութագրեր ուներ, որոնք ներկայացվել են դատարանին։

Նրան բնութագրել էին նախկինում ներկա այդ ոլորտում հայտնի գործիչներ, այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։ Նա, որպես կռվող, ազատամարտիկ, ռազմիկ շատ լավ բնութագրեր ուներ, մարտական ուղին շատ հիմնավոր էր։ Դատարանի ու մեղադրանքի կողմի համար անվիճելի էր, որ նա այս պահին շատ պիտանի է հայրենիքի պաշտպանության համար»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանի խոսքերով՝ դատարանն էլ, բավարարելով իրենց ներկայացրած միջնորդությունը, հիմքում դրել է հանրային շահը, որ ստեղծված իրավիճակում տվյալ անձը՝ որպես ազատամարտիկ, շատ կարևոր գործ կարող է անել։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb