Դատարանը Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց

Հրատապ 18.01.2019   14:20   395

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Վարդան Գրիգորյանի նախագությամբ, որոշում կայացրեց բավարարել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Հակոբյանը։
Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
 



 Պիտակներ
         Արամ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon