Դատարանում քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով ներկայացված բողոքը

Օրենքի ուժով 11.01.2019   17:00   1373
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին մեկնարկել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու դատարանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի քննությունը:

Նրա պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն ասաց, որ տեղեկություն չունեն՝ Մանվել Գրիգորյանը մասնակցելու է նիստին, թե՝ ոչ։

Տեղեկացանք, որ բողոքը քննում է դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Բողոքի քննությանը զուգահեռ դատարանի բակում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներն ակցիա են իրականացնում: Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon