Դատարանների մուտքերն արգելափակելու հետ կապված 5 նյութ ուղարկվել է ՀՔԾ

Իրադարձային 21.05.2019   19:45   68
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով երեկ դատարանների մուտքերն արգելափակելու հետ կապված 5 նյութ Գլխավոր դատախազությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգման։

Դատախազությունից  հայտնեցին, որ ուղարկված նյութերը առավելապես առնչվում են փաստաբանների բողոքներին։

Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։ Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները: Ժամը 12։00-ին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, ընդգծելով, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»: Խորհրդակցությունից հետո էլ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմեց դատարանների առջև իր կոչով ակցիա իրականացնող ցուցարարներին՝ հորդորելով ժամը 13:30-ին վերացնել բոլոր դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon