Դատապարտյալներին բուժելու են ոչ ՔԿՀ աշխատակիցները

Իրադարձային 21.05.2019   18:45   69
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հացադուլի և ինքնավնասման դեպքերի թվով առաջին տեղում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն. այս մասին այսօր ասել են քրակատարողականներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն ու ներկայացուցիչները:

Ըստ դիտորդների՝ 2018 թվականին հացադուլ է հայտարարել 201 մարդ, ինքնավնասում է իրականացրել 612-ը: Հասարակական խմբի անդամներն այն համոզմանն են, որ դեպքերն ավելացել են նաև Հայաստանում կատարված փոփոխությունների պատճառով: Մարդիկ նորի հետ կապված հույսեր ու ակնկալիքներ ունեն և այդկերպ հիշեցնում են իրենց մասին:

Ընդհանուր առամամբ՝ դժգոհությունների մեծ մասը վերաբերում է բուժսպասարկմանը: 2018 թվականին 43 ահազանգ է եղել: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, որոնք մասնակցել են աուլիսին, ասել են, որ «Քրակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ունենալու գործընթացն ընթացքի մեջ է, իսկ ՔԿՀ-ներում բուժանձնակազմի համալրման ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են:

«ՔԿՀ-ներում, իրոք, առկա են մի շարք խնդիրներ: Դրա հաշվառմամբ է, որ մենք նախաձեռնեցինք բժշկական օգնության և սպասարկման ոլորտի բարեփոխումները: Մի շարք վերապատրաստումների հետ կապված միջոցառումներ են իրականացվել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը:

ԱՆ ներկայացուցիչը նաև ասել է, որ այսօր դատապարտյալների կողմից որոշակի անվստահություն կա բուժանձնակազմի նկատմամբ: Նրանք ևս դիտարկվում են որպես ՔԿՀ ծառայողներ: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է նախաձեռնվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը:

 «Պետք է նշեմ, որ ՊՈԱԿ-ը դեռևս փաստացի իր գործունեությունը չի ծավալում: Այդուհանդերձ, ՊՈԱԿ-ի ստեղծման փաստաթղթերն ուժի մեջ են մտել: Հաշվի առնելով, որ ՊՈԱԿ-ի բավարար չափով գործարկման համար մեզ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, մի փոքր հետաձգեցինք, որպեսզի կարողանանք հայթայթել այդ միջոցները»,- հավելել է Արփի Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարգավիճակ պետք  է ունենան ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ԱՆ ներկայացուցիչն ասել է հետևյալը.

  «ՊՈԱԿ-ի աշխատակիցները, բնականաբար, քրեակատարողական ծառայողներ չեն համարվելու: Դա անկախության որոշակի խնդիրներ կարող է առաջացնել և առաջացրել է պրակտիկայում: ՊՈԱԿ-ի բժիշկներն անկախ են լինելու քրեակատարողական ծառայությունից և չեն ունենալու քրակատարողական ծառայողի կարգավիճակ: Այս պահին քննարկվում է, թե ինչ ծավալով սոցիալական երաշխիքներ պետք է նրանց տրամադրվեն»:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon