Դատական հայց՝ ընդդեմ Ալեն Սիմոնյանի

Օրենքի ուժով 01.02.2020   12:45   1018

Ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին  տեղեկացնում է Արզումանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ու ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է․

«Հայցադիմումով պահանջել ենք հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել 100 ՀՀ դրամ։ Հայցը կապված է Նանե Արզումանյանին վիրավորելու հետ։

Ալեն Սիմոնյանը վիրավորել է Նանե Արզումանյանին և խախտել պաշտոնատար անձի հաստակաշիության միջազգային ստանդարտ կանոնները։ Հայցի մանրամասների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կհայտնեմ լրացուցիչ»։

 



 Պիտակներ
         Ալեն Սիմոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon