Դասընթացի հրավեր

Իրազեկիչ 02.06.2021   09:45   238

2021թ. հունիսի 4-5-ը, 11-12-ը և 18-19-ը Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում (Ամասիայի ԲԿ) տեղի կունենա «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքները» թեմայով դասընթաց:

Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 27 տեսական կրեդիտ ավագ բուժաշխատողներին, միջին բուժաշխատողներին՝ ՇՄԶ 19 տեսական կրեդիտ, իսկ դասընթացավարներ՝ Գայանե Զաքարյանին՝ ՇՄԶ 13 տեսական կրեդիտ, Լիանա Աղաջանյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, Իրինա Թովմասյանին՝ ՇՄԶ 4 տեսական կրեդիտ և Գայանե Մանուկյանին՝ ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝  055-05-22-22։


 Պիտակներ
         դասընթաց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb