Դասընթացի հրավեր

Իրազեկիչ 09.02.2021   20:15   85

2021-2023թթ. Երևանում («Շենգավիթ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Աչքի հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող «Ընդհանուր ակնաբուժություն» թեմայով 7-շաբաթյա դասընթաց:

Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 137 տեսական և 73 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Արտաշես Զիլֆյանին՝ ՇՄԶ 32 տեսական և 16 գործնական կրեդիտ, Էմմա Անտոնյանին՝ ՇՄԶ 39 տեսական և 21 գործնական կրեդիտ, Նարինե Մակյանին՝ ՇՄԶ 22 տեսական և 8 գործնական կրեդիտ, Շուշան Քաղքցյանին՝ ՇՄԶ 16 տեսական և 14 գործնական կրեդիտ, Կարինե Գրիգորյանին՝ ՇՄԶ 15 տեսական և 9 գործնական կրեդիտ, Աիդա Աբովյանին՝ ՇՄԶ 13 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 093-45-55-77:


 Պիտակներ
         դասընթաց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb