Դասը վարում է Մահաթմա Գանդին

Դասեր 05.07.2020   21:15   1274

Մահաթմա Գանդի
հնդիկ քաղաքական գործիչ (1869 -1948թ.թ)

***

Աստված կրոն չունի…

***

Անոթի ստամոքս ունեցող մարդու համար` Աստված ուտելիք է...

***

Խոսքեր չգիտեցող հավատավոր սրտի աղոթքն ավելի ընդունելի է, քան գիտեցող անհավատինը…

***

Աշխարհը բավականաչափ մեծ է` յուրաքանչյուր մարդու պետքերը հոգալու, բայց և անասելի փոքր` մարդկային ագահության պահանջները բավարարելու համար…

***

Մահաթմա Գանդին` իրեն ուղղված`«Ի՞նչ եք կարծում արևմտյան քաղաքակրթության մասին» հարցին`

- Վատ միտք չէր լինի…

***

Ազատությունն ինքնին ոչինչ չարժե, եթե այն չի ներառում նաև` սխալվելու ազատությունը…

***

Խղճին առնչվող հարցերը` ձայների մեծամասնությամբ չէ, որ լուծվում են…

***

Ինձ համարում են սուրբ, որին խորտակեց քաղաքականությունը: Իրականում, սակայն, ես քաղաքական գործիչ եմ, որ անում է ամենայն հնարավորը` սուրբ դառնալու համար...

***

Ինդիրա Գանդին` Մահաթմա Գանդիի մասին. Մեծագույն հնդիկը` Բուդդայից հետո…



 Պիտակներ
         Մահաթմա Գանդի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb