Դասը վարում է Բերթոլդ Բրեխթը

Մտորման համար 18.05.2020   22:15   1188

Մեծ արվեստագետը ծառայում է մեծ նպատակների: Առանց մեծ նպատակների դարաշրջանները չունեն և մեծ արվեստ: Արվեստագետը չի կարող տարերային հաջողությունը դիտել իբրև ճշմարիտ չափանիշ իր ստեղծագործության արժեքի: Գեղեցիկ բառեր համադրելը արվեստ չէ: Կոկելն ու գունազարդելը ոչ միայն գեղեցիկի, այլև քաղաքական իմաստնության ամենասարսափելի թշնամիներն են: Բավական չէ բժիշկ լինել, պետք է նաև կարողանալ բուժել: Արվեստը պետք է շտապի այնտեղ, որտեղ թաքնված է ինչ-որ արատ: Արվեստի ընկալումը միայն այն ժամանակ կարող է իսկական հաճույք պատճառել, երբ գոյություն ունի ընկալման արվեստ: Իսկ արվեստների բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույնին` երկրի վրա ապրելու արվեստին: Ամենագլխավորը` սովորեցնել մարդկանց ճիշտ մտածել: Մարդու ճակատագիրը ինքը մարդն է: Մենք` դա ավելի շատ է, քան ես և դու: Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից: Երբ ոչնչացնում են մարդուն, արվեստ այլևս չկա:

  • Հումորը հեռավորության զգացում է:
  • Մեկ հզոր մտքի համար ես պատրաստ եմ զոհել ցանկացած կնկա, գրեթե ցանկացած: Մտքերը շատ ավելի քիչ են, քան կնիկները:
  • Արհամարհում եմ նրանց, ում ուղեղն ունակ չէ լցնել ստամոքսը:
  • Ամենակարևորը մարդկանց ճիշտ մտածել սովորեցնելն է… Պարտվածները պետք է հիշեն, որ նույնիսկ պարտությունից հետո աճում և բազմանում են հակասությունները, որոնք սպառնում են հաղթողին:
  • Արվեստը գիտելիք է պահանջում:
  • Բժիշկ լինելը բավական չէ, դեռ անհրաժեշտ է օգնել կարողանալ:
  • Թեթևամիտ մարդը, ով չգիտի ճշմարտությունը, խոսում է աբստրակտ, մեծ հանդիսավորությամբ և անստույգ:
  • Կարելի է ասել, որ մարդն ուղղակի անձնագիր պահելու հատուկ հարմարանք է: Անձնագիրը դնում են նրա ներքին գրպանում, ինչպես ակցիաների փաթեթը` սեյֆում, որն ինքնին զուրկ է որևէ արժեքից և ծառայում է որպես արժեքավոր իրերի պահարան:
  • Անտանելի է ապրել մի երկրում, որտեղ չկա հումորի զգացում, բայց ավելի անտանելի կլիներ ապրել մի երկրում, որտեղ հումորի զգացումն անհրաժեշտ է գոյատևելու համար:

Բերտոլդ Բրեխտը (գերմ.՝ Bertolt Brecht, լրիվ անունը՝ Օյհեն Բերտհոլդ Ֆրիդրիխ Բրեխտ (Eugen Berthold Friedrich Brecht) ծնվել է 1898 թ.-ի փետրվարի 10-ին, Բավարիայում։ Եղել է գերմանացի գրող, արձակագիր, դրամատուրգ, «Բեռլինյան անսամբլ» թատրոնի հիմնադիրը: Դեռևս դպրոցական տարիների իր ստեղծագործություններում հանդես է եկել ընդդեմ պատերազմի։ Ֆաշիզմի տարիներին զրկվում է Գերմանիայի քաղաքացիությունից, աշխատում տարբեր երկրներում, ֆաշիզմի պարտությունից հետո վերադառնում է Արևելյան Բեռլին։ Բրեխտի նշանավոր գործերից են` «Բարի մարդը Սեզուանից», «Գալիլեյի կյանքը» և այլն: Բերտոլդ Բրեխտը մահացել է 1956 թ.-ի օգոստոսի 14-ին Բեռլինում:

Բրեխտի՝ բանաստեղծի և դրամատուրգի ստեղծագործությունը, ինչպես իր «էպիկական թատրոնի» տեսությունները, այնպես էլ նրա քաղաքական հայացքները միշտ առաջ են բերել բանավեճեր։ Բացի այդ արդեն 50-ական թվականներին Բրեխտի պիեսները մտան եվրոպական թատրոնի խաղացանկի մեջ, նրա մտքերը այս կամ այն տեսքով ընդունվել են իր ժամանակի շատ դրամատուրգների, այդ թվում՝ Ֆրիդրիխ Դյուրենմարտի, Արթյուր Ադամովի, Մաքս Ֆրիշեմի, Խայներ Մյուլլերի կողմից։

«Էպիկական թատրոնի» տեսությունները հետպատերազմյան տարիներին դառնալով ռեժիսոր Բրեխտի գործելակերպը, բացեց սկզբունքայնորեն նոր հնարավորություններ բեմարվեստի համար և էական ազդեցություն ունեցավ XX դարի թատրոնի զարգացման վրա:



 Պիտակներ
         Բերթոլդ Բրեխթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon