Դասը վարում է Ագաթա Քրիստին

Դասեր 21.05.2020   21:00   1146

Ես հասկացել եմ, որ չի կարելի հետ նայել, չի կարելի նույնիսկ փորձել նման բան անել։ Կյանքը միակողմանի երթևեկով փողոց է։

Կյանքը ճամփորդությունների ժամանակ նույն երազանքն է։

Ձևացնել, որ ինչ-որ բան գիտես, ավելի դժվար է, քան իսկապես ինչ-որ բան իմանալը։

Բնությունն իսկապես հրաշագործ է։ Ցանկացած արտաքինից անշուք տղամարդ անպայման ինչ-որ կնոջ ընտրյալն է դառնում։

Խելացի մարդիկ չեն վիրավորվում, նրանք եզրակացություններ են անում։

Կոտրված սպասքը երջանկություն բերում է, բայց միայն հնագետներին։

Ոչինչ ու ոչ մի բան չի կարող այնքան ձանձրալի լինել, քան այն մարդը, որը միշտ ճիշտ է։

Կանայք չեն կարողանում սպասել, հիշեք դա։

Հին մեղքերը երկար ստվերներ են ունենում։

Զարթուցիչի չզանգելու փաստը բազմաթիվ մարդկային ճակատագրեր է փոխել։

Իմ դետեկտիվ պատմությունների սյուժեն ես հորինում եմ աման լվանալիս։ Դա այնքան հիմար զբաղմունք է, որ անկախ քեզանից մտածում ես սպանության մասին։

Չկա ավելի մեծ սխալ, քան արվեստի գլուխգործոցը տեսնել կամ լսել անհարմար պահի։ Շատերի համար Շեքսպիրը կորել է միայն նրա համար, որ նրան դպրոցում են ուսումնասիրել։

Կյանքում ամենամեծ երջանկությունը, որը կարող է ձեզ բաժին հասնել, երջանիկ մանկությունն է։

Միայն այն ժամանակ, երբ մարդուն ծիծաղելի վիճակում եք տեսնում, հասկանում եք, թե որքան եք սիրում նրան։

Երբեք չես իմանա՝ կարող ես, թե ոչ, մինչև չփորձես։

Ամուսնությունը սիրուց ավելի մեծ նշանակություն ունի։ Ես հնաոճ տեսակետի կողմնակից եմ։ Ամենակարևորը հարգանքն է։ Միայն թե պետք չէ այն շփոթել հիացմունքի հետ։ Ողջ ամուսնության ընթացքում տղամարդով հիանալը սարսափելի անհետաքրքիր է ու կարող է ավարտվել վզի շրջանում ռևմատիկ ցավերով։

Չի կարելի դատապարտել մարդուն առանց նրան լսելու։

Տղամարդու և կնոջ միջև ցանկացած կապվածություն սկսվում է այն գեղեցիկ պատրանքից, որ դուք ամեն ինչ մասին նույն կերպ եք մտածում։

Կինը պարտավոր է ամենուրեք տղամարդու կողքին լինել։ Եթե նա նրա կողքին չէ, տղամարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրավունք ունի մոռանալ նրան։

Մի նեղացեք ինձնից, որ ձեզ շատ երիտասարդ եմ համարում։ Երիտասարդությունը թերություն է, որից, ցավոք, շատ արագ են ազատվում։

Կարծիք կա, որ մեռածների մասին կամ լավը պետք է խոսել, կամ՝ ոչինչ։ Ըստ իս՝ դա հիմարություն է։ Ճիշտը միշտ էլ ճիշտ է մնում։ Եվ եթե բանն արդեն դրան է հասել, պետք է ավելի զուսպ լինել կենդանի մարդկանց մասին խոսելիս։ Նրանց, ի տարբերություն, մեռածների, կարելի է վիրավորել։

Եթե ձեր երազանքներին վիճակված չէ իրականություն դառնալ, կոտրված պատրանքների ու հույսերի վրա կենտրոնանալու փոխարեն լավ է ժամանակին խոստովանել դա ու առաջ շարժվել։

Երբեք մի մտածեք, որ դուք ավելի լավ եք գլուխ հանում այն ամենից, ինչ պետք է ուրիշներին։

Հետաքրքիր է՝ կանայք սիրուց գեղեցկանում են, իսկ տղամարդիկ հիվանդ ոչխարների տեսք են ստանում։

Եթե փորձեք վերակենդանացնել անցյալը, այն ի վերջո ձեր առջև կկանգնի աղճատված տեսքով։

Մարդու գործած չարիքը հաճախ նրանից երկար է ապրում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         դասեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon