Դանինգ-Կրյուգերի էֆեկտը

Դասեր 16.07.2019   22:00   1158
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Որքան շատ բան է իմանում մարդը, այնքան ավելի ակնհայտ է դառնում իր համար, թե որքան քիչ բան գիտի։ Հիշենք Սոկրատեսին վերագրվող «Ես գիտեմ, որ ոչինչ էլ չգիտեմ» արտահայտությունը։ Նույն հաջողությամբ այս օրենքը գործում է նաև հակառակ կերպով․ որքան քիչ բան գիտի մարդը, այնքան ավելի վստահ է իր գիտելիքների և դրանց անսահմանության վրա։ Այս դեպքում խոսում ենք Դանինգ-Կրյուգերի էֆեկտի մասին՝ ուռճացված ինքնագնահատականի կոգնիտիվ խեղաթյուրման, և կոմպետենտության պատրանքի մասին։ 

Դանինգ-Կրյուգերի էֆեկտը կոգնիտիվ խեղաթյուրում է, համաձայն որի՝ մարդիկ, ովքեր ունեն կոմպետենտության ցածր մակարդակ, կատարում են սխալ ենթադրություններ, ընդունում են անհաջող որոշումներ, և բացի այդ, ունակ չեն գիտակցել իրենց սխալները՝ կախված իրենց կոմպետենտության ցածր մակարդակից։ Սրա արդյունքում նրանց մոտ նկատվում է սեփական կարողությունների գերագնահատում այն դեպքում, երբ իսկապես բարձր կոմպետենտություն ունեցող մարդիկ, ընդհակառակը՝ հակված են թերագնահատել իրենց կարողությունները և տառապել սեփական ուժերի հանդեպ անվստահությամբ՝ ուրիշներին համարելով ավելի կոմպետենտ։  Այսկերպ՝ ցածր կոմպետենտություն ունեցող մարդիկ ընդհանուր առմամբ ունենում են ավելի բարձր կարծիք սեփական կարողությունների վերաբերյալ, որը բնորոշ չէ կոմպետենտ մարդկանց, որոնք հակված են ենթադրել, որ շրջապատողները ևս  ցածր են գնահատում իրենց կարողություններն այնպես, ինչպես որ իրենք։ Բացի այդ, բարձր կոմպետենտություն ունեցող մարդիկ սխալմամբ կարծում են, որ իրենց համար հասանելի և հեշտ առաջադրանքները հեշտ են նաև մյուսների համար։ Այժմ անդրադառնանք էֆեկտի բացահայտմանն ուղղված դեպքերի և գիտափորձերի վերլուծությանը։

Մի անգամ 1995 թվ․-ին միջին տարիքի մի տղամարդ առավոտյան կողոպտեց երկու բանկ։ Նրա դեմքը քողարկված չէր, իսկ բանկերից դուրս գալու ժամանակ նա նայում էր տեսախցիկներին և ժպտում էր։ Այդ գիշեր ոստիկանությունը ձերբակալեց գողին՝ Մակարթուր Ուիլերին, ով ապշած նայում էր տեսաձայնագրությունները, որտեղ երևում էր գողությունը։ «Բայց իմ դեմքին լիմոնի հյութ կար»․-նշում էր Մակարթուրը։ Վերջինս կարծել էր, որ իր մաշկի (այդ թվում նաև աչքերի) վրա լիմոնի հյութ լցնելու դեպքում կդառնա անտեսանելի տեսախցիկների համար։ Լիմոնի հյութը օգտագործվում է որպես անտեսանելի թանաք, այդ պատճառով, ըստ Ուիլերի տրամաբանության, ինքը ևս անտեսանելի էր դարձել տեսախցիկների համար։ Ոստիկանությունը եկավ այն եզրահանգման, որ Ուիլերը ո՛չ խելագար է, ո՛չ էլ թմրանյութերի ազդեցության տակ է, նա ուղղակի խորապես շփոթված է։ Այս դեպքին արձագանքեցին Դեյվիդ Դանինգը և Ջասթին Կրյուգերը։ Հետազոտողներին սկսեց հետաքրքել մարդկանց իրական կարողությունների և դրանց ընկալման տարբերությունը։ Նրանք ձևակերպեցին վարկած այն մասին, որ բավարար կարողություններ չունեցող անձը տառապում է երկու տիպի բարդույթներով․

  • կապված իր անկարողության հետ՝ ընդունում է սխալ որոշումներ,
  • ունակ չէ գիտակցել, որ ընդունել է սխալ որոշումներ։

Այս վարկածները հաստատելու նպատակով հոգեբանները ուսանողների խմբում իրականացրին հետազոտություն։ Մասնակիցները սկզբում թեսթ լրացրեցին, որը որոշում էր նրանց կարողությունների աստիճանը համապատասխան ոլորտում (տրամաբանական մտածողությունը, քերականությունը կամ էլ հումորի զգացումը), իսկ հետո մասնակիցները պետք է ենթադրեին, թե ինչպիսին է իրենց գիտելիքների և կարողությունների մակարդակը այդ ոլորտում։ Հետազոտության արդյունքում բացահայտվեց երկու հետաքրքիր տենդենց․

  1. Թույլ կարողություններ ունեցող մարդիկ (ոչ կոմպետենտները) հակված են եղել գերագնահատել իրենց կարողությունները։ Բացի այդ, որքան թույլ են եղել կարողությունները, այնքան ավելի բարձր գնահատական են իրենք տվել իրենց։ Օրինակ՝ որքան անտանելի էր անձը, այնքան շատ էր կարծում, որ ինքը զվարճալի է։ Այս փաստը դեռևս նշվել է Չարլզ Դարվինի կողմից՝ «Անգիտությունը ավելի հաճախ է ծնում ինքնավստահություն, քան գիտելիքը»։
  2. Ամենից բարձր կարողություններ ունեցողները (կոմպետենտներ) հակված են եղել թերագնահատել իրենց կարողությունները։ Սա բացատրվում է նրանով, որ եթե որևէ առաջադրանք մարդու կողմից դիտարկվում է որպես հեշտ, ապա նրա մոտ առաջանում է տպավորություն, որ այդ առաջադրանքը հեշտ կլինի նաև մյուսների համար։

Հետազոտության երկրորդ մասում փորձարկվողները հնարավորություն ստացան ուսումնասիրել մյուս մասնակիցների կողմից լրացված թեսթերի արդյունքների և նրանց կողմից տրված գնահատականի միջև դրսևորվող տարբերությունները։

  • Կոմպետենտները, ի տարբերություն մյուսների, գիտակցեցին, որ իրենք ավելի լավն են, քան իրենք էին կարծում։ Այդ պատճառով նրանք շտկեցին իրենց ինքնագնահատականը, և սկսեցին գնահատել իրենց ավելի օբյեկտիվ։
  • Ոչ կոմպետենտները իրականության հետ բախվելու արդյունքում չփոխեցին իրենց ինքնագնահատականը։ Նրանք ունակ չէին ընդունել, որ ուրիշների կարողություններն ավելի բարձր են, քան իրենցը։

Հետագայում այս էֆեկտը շարունակեց մնալ ակտուալ, ինչի արդյունքում կատարվեցին մի շարք այլ գիտափորձեր։  

2000 թվ․-ին Կրյուգերը և Դանինգը իրենց գիտական աշխատանքի համար պարգևատրվեցին երգիծական Շնոբելյան մրցանակով։

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դանինգ-Կրյուգեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon