Դանիիլ Խարմս. Նոր տաղանդավոր գրողը

Մարդիկ 08.06.2019   21:00   252
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Անդրեյ Անդրեևիչը այսպիսի պատմվածք էր հորինել։

Մի հնամյա դղյակում ապրում էր արքայազնը՝ ահավոր խմող։ Իսկ արքայազնի կնիկը, ընդհա­կառակը, թեյ անգամ չէր խմում, միայն ջուր ու կաթ էր խմում։ Իսկ մարդը արաղ ու գինի էր խմում։ Դե նրա կնիկն էլ իրականում արաղ էր խմում, բայց թաքցնում էր։ Իսկ մարդը անամոթ էր ու չէր թաքցնում։ «Կաթ չեմ խմում՝ արաղ եմ խմում»,– ասում էր նա։ Իսկ կնիկը թաքուն, գոգնոցի տակից հանում էր շիշն ու հո՜պ, ուրեմն՝ խմում էր։

Նրա մարդը՝ արքայազնը, ասում է. «Ինձ էլ տայիր, էլի՜»։ Իսկ կնիկը՝ արքայադուստրը, ասում է. «Չէ, իսկի ինձ չի հերիքում։ Խյու»։ «Ախ, դու,– ասում է արքայազնը,– լե՛շ»։ Ու այդ խոսքերով կնկան գետնովն է տալիս։

Կնիկը՝ մռութն այլանդակ­ված, պառկել է գետնին ու լացում է։ Իսկ արքայազնը փարաջայով փաթաթվում ու գնում է իր մոտ՝ աշտարակ. այնտեղ վանդակներ կան։ Նա, իմացար, այնտեղ հավ է բուծում։ Գալիս է արքայազնը աշտարակ, իսկ այստեղ հավերը գոռում են, ուտելիք են ուզում։ Մի հավ, մինչև անգամ, սկսում է զռ­ռալ։ «Դե, դու,- ասում է նրան արքայազնը,– շանտիկլո՛ր, սսկվի՛ր, քանի բերնիդ չես կերել»։ Հավը բառ չի հասկանում ու շարունակում է զռռալ։ Ստացվում է, ուրեմն, որ հավը աշտարակում ղժղժում է, արքայազնը, ուրեմն, մեր է քրֆում, կնիկը ներքևում գետնին է պառկել, մի խոսքով՝ իսկական Սո­դոմ։

Ահա թե ինչպիսի պատմվածք էր հորինել Անդրեյ Անդրեևիչը։ Եվ արդեն այս պատմվածքից կարելի է դատել, որ Անդրեյ Անդրեևիչը խոշոր տաղանդ է։ Անդրեյ Անդրեևիչը շատ խելացի մարդ է։ Շատ խելացի ու շատ լավ։

12 և 30 հոկտեմբերի, 1938 թ.

Բնագրից թարգմանեց Արմեն ֆոն Գևորգյանը


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դանիիլ Խարմս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon