Դանիել Իոաննիսյան․ «Եթե «ոչ»-ի ճակատ չլինի՝ շատ խնդրահարույց կլինի»

Քաղաքական 13.02.2020   14:09   940

A1plus.am-ի փոխանցմամբ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ պլանավորում են իրականցնել դիտորդական առաքելություն հանրաքվեի ընթացքում:

Ըստ Իոաննիսյանի, ի տարբերություն ընտրությունների՝ հանրաքվեի քարոզչություն դիտարկվում է ոչ միայն  բուն քվեաթերթիկի վերաբերյալ կամարտահայտման կոչը, այլ մասնակցության և չմասնակցության կոչը:

«Հանրաքվեի ժամանակ ընտրողների ընդհանուր ցուցակի մեկ քառորդը պետք է կողմ քվեարկի, որպեսի հարցը անցնի, միաժամանակ մասնակիցների կեսից ավելին պետք է կողմ քվեարկի»:

Նրա խոսքով՝ բոյկոտը ևս քարոզչության ձև է:

Իոաննիսյանը ընդգծում է նաև. 

«Շատ կաևոր է , որ հանրաքվեի հանվեն նաև այն հարցերը, որոնց մասին իշխանությունը և հանրության մեծ մասը տարակարծիք են»:

Ինչ վերաբերում է «ոչ»-ի ճակատ ձևավորելու խնդրին, Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ եթե «ոչ»-ի ճակատ չլինի, սա կլինի շատ խնդրահարույց, քանի որ չի լինի մրցակցայնություն:



 Պիտակներ
         Դանիել Իոաննիսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon