Դանակահարություն՝ ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով

Իրադարձային 02.12.2019   12:20   871
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 20:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Խարատյանը, ով հիվանդանոց է բերվել «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ և Տավրոսի 20-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Արթուր Խարատյանը: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վերջիններս գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Աղբյուրի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Տարոն 2 շենքի մոտ ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Խարատյանի քրոջ որդին՝ Վանաձորր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 23-ամյա Ազատ Շահնազարյանը իր մոտ եղած դանակով հարվածել ու վնասվածքներ է պատճառել Ա և Ս. Խարատյաններին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վիճաբանությանը մասնակացություն է ունեցել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ 27-ամյա Նարեկ Խարատյանը:

Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ դեկտեմբերի 2-ին իրավապահներին է մեղայականով ներկայացել Ա. Շահնազարյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ՝ Ա. Շահնազարյանը ձերբակալվել է:



 Պիտակներ
         դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon