Դանակահարություն Երևանում

Պատահարներ 08.01.2020   11:16   684
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունվարի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 03:40-ի սահմաններում, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազնագ է ստացվել, որ դանակահարված վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Յաղուբյան փողոցի բնակիչներ, 29-ամյա Սուրեն Սիմոնյանը, ով հիվանդանց է տեղափոխվել «ձախ ազդրի շրջանում 2-3 ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և 31-ամյա Մհեր Ղազարյանը, ով հիվանդանց է տեղափոխվել «պոչուկի շրջանում 3-4 ծակած կտրած, ծոծորակի շրջանում պատռված վերք» ախտորոշմամբ:

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք ժամը 02:30-ի սահմաններում, Լեփսիուսի փողոցի թիվ 23 շենքի մոտ վիճաբանել են անհայտ անձի հետ, ով էլ իր մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:



 Պիտակներ
         դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon