Դանակահարություն Ծաղկահովիտում

Պատահարներ 01.01.2019   13:02   362

Ամանորի նախաշեմին Ծաղկահովիտ գյուղում 2 երիտասարդ է դանակահարվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ և հայտնել, որ իրենց դանակահարել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 2001 թ. ծնված Գ. Ն.-ն դանակով հարվածներ է հասցրել 1997 թ. ծնված Սևադա Ս.-ի և 1997 թ. ծնված Վարդան Գ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. Ն.-ն ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:



 Պիտակներ
         դատաբժշկական փորձաքննություն, դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon