«Դալմա Գարդեն մոլ»-ից գողացել են ադամանդով արծաթյա մատանի և ականջօղեր

Իրադարձային 14.01.2021   12:13   44

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձնական ունեցվածքի գողության փաստով հետաքննություն է սկսվել և նյութեր են նախապատրաստվում։

Երեկ՝ հունվարի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 41-ամյա Արամ Կ․-ն և հայտնել, որ մեկ օր առաջ երկու անհայտ անձինք Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնի «ԴԻԱՄՈՌ» խանութ-սրահում կանխամտածված շեղել են աշխատակցի ուշադրությունը և գողացել ադամանդով արծաթյա մատանի և ականջօղեր։

Արամ Կ․-ն աշխատում է «ՄԱՔՍ ԿՐեԴԻՏ» ՍՊԸ-ի տնօրեն։ Նրան պատճառվել է 1 մլն 400 հազար դրամի վնաս։


 Պիտակներ
         «Դալմա գարդեն մոլ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb