Դալիի տարօրինակ հնարքը

Սպորտ 14.09.2020   19:00   46

Գեղանկարիչ Սալվադոր Դալիի ամբողջ կյանքը լի էր տարօրինակություններով: Դրանցից մեկն էր ճաշից հետո քնելը:

 Նա քնում էր ձեռքին պղնձե բանալի բռնած, իսկ ներքևում տեղադրված էր երկաթյա աման: Հենց Դալին քնում էր, բանալին խլացնող ձայնով ընկնում էր ամանի մեջ:

Հանկարծակի զարթնելու պահին անուրջում մտապահված պատկերները նա անմիջապես հանձնում էր թղթին։ Այս անսովոր հնարքի շնորհիվ Դալին ստեղծեց իր մի շարք գլուխգործոցները։

Նկարիչը պնդում էր, որ չկա ավելի թարմացնող բան, քան այդ ձայնի տակ արթնանալը:
 



 Պիտակներ
         Սալվադոր Դալի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb