Դաժան սպանություն Պուշկինո գյուղում

Պատահարներ 19.08.2019   09:59   335
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ոստիկանության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, այսօր՝ օգոստոսի 18-ին պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com-ը:

Սպանություն կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր:

Ըստ տեղեկությունների՝ Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ Ժամը 23:10-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո համայնքում այրվում է բնակելի տուն:

Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը՝ ներսում հայտնաբերել են տանտիրոջ կիսամոխրացած դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Ժիրայր Բասմաջյանն է, որը աշխատում էր Լոռու մարզպետարանում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon