Դահուկասպորտի ֆեդերացիան Հայաստանի առաջնության արդյունքները բավարար է համարում

Սպորտ 19.01.2021   20:57   58

Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլում մասնակիցների և արդյունքների տեսանկյունից անակնկալներ չեն գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց ազատ դասական ոճերում Հայաստանի չեմպիոն դարձել է Կատյա Գալստյանը: Նրան հաջորդում են Անգելինա Մուրադյանը և Նելլի Խաչատրյանը:

Տղամարդկանց պայքարում երկրի բացարձակ չեմպիոնն, ինչպես նախորդ տարի, Միքայել Միքայելյանն է, ով լավագույն էր թե ազատ և թե դասական ոճերում: Արծաթե մեդալակիր է դարձել Թադևոս Պողոսյանը, իսկ բրոնզե մեդալակիր` Սպարտակ Ոսկանյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամփոփելով առաջնությունը շեշտեց, որ որպես այդպիսին մրցաշրջանը նոր է մեկնարկում և առջևում դեռ կա երկրորդ փուլը:

«Ընդհանուր առմամբ արդյունքների մասին խոսելիս կարող եմ բավարար գնահատել: Եթե երկրորդ փուլում լինի էական տարբերություններ կարելի է վերլուշել հասկանալ»,-ասաց Սարգսյանը:

Երկրորդ փուլը նախատեսված է փետրվարի 12-14-ը:  


 Պիտակներ
         Դահուկասպորտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb