«Czech Airlines»-ը վերսկսում է միջազգային թռիչքները

Աշխարհ 18.05.2020   15:54   219

«Czech Airlines» ավիաընկերությունը մայիսի 18-ից վերսկսել է միջազգային ուղևորափոխադրումները:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ազգային ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիրա Դուֆկովան:

«Երկուշաբթի օրվանից վերսկսվում են կանոնավոր թռիչքները Պրահան Փարիզի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի հետ կապող ուղղություններով: Մայիսի 21-ից մենք կրկին կթռչենք Ստոկհոլմ, մայիսի 24-ից՝ Կիև, մայիսի 25-ից՝ Օդեսա և Բուխարեստ»,-ասել է նա:

Նշվում է, որ թռիչքի ընթացքում ուղևորները և օդանավի անձնակազմը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ: Ինքնաթիռ մտնելուց և դուրս գալուց պարտադիր պետք է պահեն սոցիալական հեռավորություն:



 Պիտակներ
         «Czech Airlines»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon