Ծխելուց հրաժարվելը քաղցկեղի կանխարգելման լավագույն միջոցն է

Science News 04.02.2020   10:45   486

Ծխելուց հրաժարվելը քաղցկեղով հիվանդանալը կանխելու լավագույն միջոցն է, կարևոր է նաև ճիշտ սնվել և շատ շարժվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է Հայդելբերգում Գերմանիայի Ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի (Das Deutsche Krebsforschungszentrum, DKFZ) ղեկավար Միխայել Բաումանը:

«Խելամիտ սնվելու և բավականաչափ շարժվելու դեպքում դուք կարող եք հակազդել քաղցկեղի զարգացմանը: Նախազգուշության լավագույն միջոցը չծխե՛լն է: Քաղցկեղի բոլոր տեսակների շուրջ 30 տոկոսը կապված է ծխելու հետ»,- հայտարարել Է մասնագետը:

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում Է ամեն տարի փետրվարի 4-ին:

Հայդելբերգում Գերմանիայի Ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի տեղեկատվության ծառայությունը խորհուրդ է տալիս քաղցկեղից պաշտպանվելու երեք միջոց. առողջ ապրելակերպ, նախազգուշական պատվաստում և վաղ հայտնաբերում:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon