Ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել. Մարուքյան

Քաղաքական 01.03.2021   08:44   53

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է երկիրը ցնցումներից դուրս հանելու համար անհապաղ դադարեցնել երկրում ստեղծված խառնաշփոթը, հետ կանչել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, վերանշանակել ԳՇ պետի տեղակալին, ցրել խորհրդարանը և օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել։

«Մենք, ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում մենք չենք առաջադրվելու և որևէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների»,- ասել է Մարուքյանը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb