Ծուլությունը փչացնում է մեր կյանքը

Հոգեբանական 27.10.2020   23:30   1365

Մեզանից յուրաքանչյուրն ունի սովորույթներ: Կան գործողություններ, որ մենք անում ենք ամեն օր: Մենք արթնանում ենք, լվացվում, լվանում մեր ատամները, նախաճաշում և այլն: Մեր կյանքը նման սովորական գործողությունների շարան է: Նոր սովորություն ձեռք բերելուն պես մեր առօրյա կյանքում ինչ-որ բան է փոխվում: 

Կան սովորություններ, որոնք մեզ հաջողակ են դարձնում, և կան սովորություններ, որոնք դժվարացնում են մեր կյանքը: Եվ մենք ինքներս ենք զարգացնում մեր մեջ այդ սովորությունները։ Եթե մենք ունենք վատ սովորություններ, նշանակում է մենք ենք ընտրել դրանք, նույնը վերաբերում է լավ սովորություններին: 

Կան առանձնահատուկ սովորություններ, որոնք փչացնում են մեր կյանքը: Ամենասարսափելի սովորություններից մեկը ծուլությունն է, որն էլ մարդկանց 95% -ի ձախողումների աղբյուրն է: Եթե մարդը մտածում է, որ իր աշխատանքային օրն ավարտվելուն պես կարող է իրեն թույլ տալ տուն գալ, պառկել բազմոցին և պարզապես հեռուստացույց դիտել՝ համարելով, որ նա ամեն ինչ արել է հաջողության հասնելու համար, ապա դա այդպես չէ: Եվ նրա ապրելակերպը դրա ապացույցն է: 

Նման մարդու կյանքում գերակշռում են անհաջողությունները: Եվ դա ծուլության պատճառով է: Հաջողության հասնելու առաջին նախապայմանն աշխատասիրությունն է: 

Մարդիկ, ովքեր չեն ձգտում հաջողության, ընտրում են այնպիսի աշխատանք, որի համար պետք չէ շատ մտածել, կամ ցուցաբերել ստեղծագործական ունակությունները:

Նրանց աշխատանքը, որպես կանոն, ամեն օր բաղկացած է միևնույն գործողություններից։ Եվ արդյունքում մարդիկ պարզապես ամեն օր գնում են աշխատանքի, վաստակում են իրենց ֆիքսված աշխատավարձը, իսկ աշխատավայրում անհամբեր սպասում են աշխատանքային օրվա ավարտին։ 

Եվ այսպես, տարիների ընթացքում այս սովորությունը մարդկանց մեջ այնքան է արմատավորվում, որ վերջիններս սկսում են վախենալ ցանկացած փոփոխությունից՝ իրենց ծուլությունը արդարացնելով իրենց ունեցածը կորցնելու մեծ ռիսկերով: Նրանք նախընտրում են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:

Եվ այս շրջապտույտը տևում է մի ամբողջ կյանք:

 Մեր այսօրվա մտքերը ձևավորում  են մեր ապագա կյանքը: Եվ պետք է աշխատել այդ մտքերի վրա, որպեսզի հաջողության ձգտելը մեզ համար սովորություն դառնա: 

Ժեստ Հոգեբանական Կենտրոնը հրավիրում է մասնակցելու անձնային աճի 6 ամսյա զինանոցի դասընթացներին, որի ընթացքում ձեռք կբերեք մասնագիտական գիտելիքներ և կսովորեք հաղթահարել ինչպես Ձեր առաջ դրված խնդիրները, այնպես էլ կկարողանաք օգնել այլ մարդկանց։  

Աղբյուրը՝ zhest.am


 Պիտակներ
         հոգեբանություն, ծուլություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb