Ցուկերբերգը Թրամփի ֆեյսբուքյան գրառումները վիրավորական է համարում

Network News 03.06.2020   19:50   128

Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սոցցանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ գրառումներ վիրավորական է համարում, բայց մտադիր չէ դրանք գրաքննության ենթարկել, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ըստ աղբյուրի, Ցուկերբերգը նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, որոնցից շատերը բողոքում են անկարգությունների վերաբերյալ սոցցանցերում Թրամփի արած գրառումների հետ կապված ղեկավարության դիրքորոշման դեմ:

Ցուկերբերգը կարծում է, որ մասնավոր ընկերությունները չպետք է վերահսկողական գործառույթներ ստանձնեն և մատնանշեն քաղաքական գործիչների ենթադրյալ խախտումները:

 



 Պիտակներ
         Ցուկերբերգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb