Ցուկերբերգը դիմել է աշխարհի երկրներին՝ թույլ չտալու չինական օրինակով համացանցի զարգացում

Աշխարհ 20.05.2020   22:45   282

Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կոչ է արել աշխարհի երկրների ղեկավարությանը թույլ չտալ համացանցի զարգացում՝ չինական սցենարով, երբ կառավարությունը լիովին վերահսկում է բովանդակությունը։ Այս մասին գրում է Politico-ն։

«Դա իսկապես վտանգավոր է։ Ես անհանգստացած եմ, որ նման մոդելը կտարածվի այլ երկրներում»,-ասել է ձեռնարկատերը՝ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնի հետ հեռուստաբանավեճում։

Ցուկերբերգը հավելել է, որ ցանցի զարգացման չինական մոդելը լիովին անտեսում է տեղեկատվության տարածման և սպառման  մարդու իրավունքը։

Չինաստանի կառավարությունը 2003 թվականից գործածում է համացանցային կոնտենտի ֆիլտրման հատուկ համակարգ՝ «Ոսկե վահան»։ Վեբ-էջերը ֆիլտրվում են բանալի բառերով, որոնք առնչվում են երկրի անվտանգությանը։



 Պիտակներ
         Ցուկերբերգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon