Ցուցմունք չեմ տալու․ Վազգեն Մանուկյան

Իրադարձային 04.03.2021   11:20   43

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում է։

Հիշեցնենք՝ նախօրեին «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը շեշտեց, թե ոչ մի հարցի չի պատասխանելու և ցուցմունք չի տալու։


 Պիտակներ
         Վազգեն Մանուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb