Ցուցարարները փակել են Բաղդադի հիմնական մայրուղիները

Աշխարհ 04.11.2019   17:07   105
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

BBC-ի փոխանցմամբ` Իրաքի մայրաքաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Բաղդադի հիմնական մայրուղիները:

Ցուցարարներն ավտոմեքենաները կայանել են քաղաքի հիմնական խաչմերուկներում: Ոստիկանությունը չի միջամտել նրանց գործողություններին:

Հոկտեմբերից Բաղդադում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնց մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

Կոռուպցիան, գործազրկության բարձր մակարդակը և պետական ծառայությունների վատ աշխատանքը երիտասարդ իրաքցիների դժգոհության հիմնական պատճառն են: 250-ից ավելի մարդ է արդեն զոհվել անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում: Բաղդադում հոկտեմբերի վերջին պարետային ժամ է մտցվել, սակայն ցույցերը շարունակվում են:

Անցյալ շաբաթ Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը հայտարարեց, որ վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հրաժարական կտա, եթե քաղաքական կուսակցությունները համաձայնության գան այն հարցում, թե ով է նրան փոխարինելու:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բաղդադ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon