Covid-19-ը Թուրքիայում

Աշխարհ 23.07.2020   14:33   361

Թուրքիայում հուլիսի 22-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 43․404 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 902 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1․203 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 205.214 մարդ, իսկ 1.244 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 222․402 և մահվան 5․545 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 403.031-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։

Աղբյուրը` Ermenihaber.am
 



 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb