COVID-19․ Շվեդիան խոստովանել է իր սխալ կանխատեսումը

Աշխարհ 13.11.2020   16:45   40

Շվեդիայի հանրային առողջապահական գործակալությունը խոստովանել է, որ աշնանը երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումը սխալ էր:

Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը հույս ուներ, որ աշնանը երկրում համաճարակաբանական իրավիճակը կոլեկտիվ իմունիտետի զարգացման պատճառով ավելի լավը կլինի, քան սկանդինավյան մյուս պետություններում, որոնք կարանտին են մտցրել, ինչպիսիք են Ֆինլանդիան եւ Նորվեգիան, հայտնում է ՌԲԿ-ն:

Այսօր Շվեդիայում COVID-19-ով հոսպիտալացվածների թիվն այժմ ավելի արագ է աճում, քան Եվրոպայի ցանկացած այլ երկրում, հայտնում է TՏԱՍՍ-ը։:

Այս պահի դրությամբ Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 171 365 դեպք, մահացել է 6 122 մարդ: Նոյեմբերի 5-ին համավարակի սկզբից ի վեր ռեկորդային թվով մարդ է հիվանդացել COVID-19-ով` 4744 դեպք: Ֆինլանդիայում վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, ներկայումս գերազանցում է 18.5 հազարը, իսկ Նորվեգիայում գրանցվել է ավելի քան 27.2 հազար դեպք:

Գարնանը Շվեդիայի իշխանությունները հրաժարվեցին խիստ սահմանափակումների ներդրումից ՝ հուսալով, որ կորոնավիրուսի տարածումը ինքնաբերաբար կդադարի կոլեկտիվ իմունիտետի զարգացման շնորհիվ:


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb